Ահա թե ինչպես կարելի է uամիթը պահպանել ձմռան համար․ Սառեցման այu եղանակները fչերին են հայտնի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Եթե ​​Ձեր տանը կա շատ սամիթ կա, և Դուք չգիտեք, թե ինչպես այն երկար պահպանել, առաջարկում ենք Ձեզ այս տարբերակները։

Այսպիսով, սկզբի համար լվացեք կանաչին:

Չորացրեք այն խոհանոցային սրբիչի վրա՝ առանց մեկ կաթիլ ջուր թողնելու։ Ապա դասավորեք մաքուր, չոր ապակե տարայի մեջ և դրեք սառնարանում: Սամիթը այսպես կարող եք պահել մոտ մեկ ամիս։

Կարելի է նաև սամիթը խառնել մանր կտրատած սխտորի կամ կանաչ սոխի հետ, լցնել տոպրակների մեջ, հնարավորինս օդը դուրս թողնել, ապա դնել սառցախցիկում։

Դուք կարող եք սամիթը սառեցնել սառույցի ամանի մեջ: Այս եղանակը շատ հարմար կլինի ապուրի կամ այլ տաք ուտեստների համար։
Սամիթը մանրացրեք դանակով կամ բլենդերով։

Լցրեք սառույցի ամանների մեջ և դրեք սառնարաններում։ Սառելուց հետո սամիթի խորանարդիկները կարող եք պահպանել տոպրակների մեջ:

Оцените статью