Վահանաձև գեղձի խանգարումների տեսակները Հիպերտիրեոզ Երբ վահանաձև գեղձը չափից շատ վահանաձև գեղձի հորմոններ է արտադրում, այդ վիճակը կոչվում է հիպերտիրեոզ:
Ահա ախտանիշերը՝ Դաշտանային ցավեր, Ջերմություն, Քնի հետ կապված խնդիրներ, Կենտրոնացման խնդիրներ, Աղիների սովորությունների փոփոխություններ, Սրտխփոց և սրտի կծկումների հաճախականության ավելացում, Հոգնածության զգացում, Քաշի կորուստ, Քրտնարտադրություն, Մոռացկոտություն,
Դյուրագրգռություն, անհանգստություն և նյարդայնություն Հիպոտիրեոզ` Երբ վահանաձև գեղձն անբավարար քանակի վահանաձև գեղձի հորմոններ է արտադրում, այդ վիճակը կոչվում է հիպոտիրեոզ: Ահա ախտանիշերը՝ Հոգնածության զգացում, Ընկճախտ, Ավելորդ քաշ, Փխրուն եղունգներ,
Մոռացկոտություն Այտուց պարանոցի դիմացի մասում, Նվազ դաշտանային ցիկլ, Մկանային սպազմներ, Փորկապություն, Չոր մազեր և մաշկ Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը կլավացնի վահանաձև գեղձի առողջությունը, կբուժի ցանկացած այլ խնդիր, որը յոդի պակասի հետևանք է: Անհրաժեշտ բաղադրիչները՝ 1 կգ մեղր, 40 հատ հունական ընկույզ, 1 մեծ ապակե տարա կամ մի քանի փոքր տարաներ Պատրաստումը՝ 1. Նախ՝ հունական ընկույզները լվացեք և չորացրեք, ծակեք ասեղով կամ դանակով:
2. Նույնն արեք բոլոր ընկույզների դեպքում, լցրեք տարայի մեջ, ավելացրեք մեղրը: 3. Տարան մոտ 40 օրով դրեք լուսավոր տեղում, բերանը չփակեք: 4. 40 օր անց քամեք և ստացված հեղուկը լցրեք շշի մեջ: Կիրառումը՝ Ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, 2 ճ/գ խառնուրդ օգտագործեք: