Ավելացրեf այս գաղsնի բաղադրիչը ու ամենաէժան լվացfի փnշին էլ անթերի կլվանա իրերը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Բոլոր լվացքի փոշիները նախատեսված են իրերը մաքուր դարձնելու համար, սակայն ոչ բոլոր ապրանքանիշների արտադրանքներն են կարողանում կատարել իրենց առաջ դրված խնդիրը:

Հաճախ լավ արդյունքի համար ստիպված ենք լինում գնել բարձրակարգ թանկարժեք լվացքի փոշի:

Եթե ուսումնասիրեք մատչելի և ոչ այնքան էժան փոշիների բաղադրությունը, կտեսնեք տարբերությունը: Պարզ ասած՝ թանկարժեք լվացքի փոշիները պարունակում են անուշադրի սպիրտ, որը վաճառվում է ցանկացած դեղատանը: Պարզվում է, այն կիրառվում է ոչ միայն մարդկանց գիտակցության բերելու համար, այլև կենցաղում:

Ես որոշեցի փորձարկում անել իմ սպիտակ հագուստի վրա, որը մի թեթև դեղնել էր: 10 լ գոլ ջրին ավելացրեցի 2ճ.գ. անուշադրի սպիրտ: 1 ժամով իրերս թողեցի մեջը: Պարզաջրելուց հետո հայտնաբերեցի, որ լաքաները չկան, դեղնությունը ևս, իսկ գույնը ավելի հագեցած սպիտակ էր դարձել:

Եթե ձեռքով լվանալ չեք ուզում, ապա այսպես վարվեք. ջրի մեջ լուծեք սպիրտը, լցրեք մեքենայի թմբուկի մեջ դասավորած հագուստի վրա, իսկ հետո միացրեք սովորական ռեժիմով: Մի լցրեք անուշադրի սպիրտը փոշու համար նախատեսված հատվածում: Առանց ջրի մեջ լուծելու ևս մի օգտագործեք սպիրտը:

Оцените статью