Հիմա ես 40 տարեկան եմ, ու միայն մի քանի ամիս առաջ եմ սկսել օգտագործել ջեռոցի ցանցը, քանի որ իմացել եմ այս հնարքների մասին:
Մինչ այդ ցանցը դնում էի փոքր տապակի տակ, քանի որ կարծում էի, թե դրա ֆունկցիաներն այդքանով են սահմանափակվում:
Որպես տոստեր
Տապակը ծածկում եմ յուղաթղթով, ցանցը դնում վրան, և դասավորում հացի կտորները: Միացնում եմ ջեռոցը և 20 րոպեից ստանում տաք խրթխրթան տոստեր:
Խորոված՝ տան պայմաններում
Կարտոֆիլ, պղպեղ, լոլիկ, սմբուկ և այլն՝ այս ամենը կարող եք եփել ցանցի վրա: Անգամ մսից խորոված կարող եք պատրաստել. դրա համար մսի կտորները դասավորեք սննդային փայտիկների վրա, դրեք ցանցին և ուղարկեք ջեռոցը:
Միայն թե չմոռանաք ցանցի տակ տապակ դնել, որ յուղն ու հյութը չկաթա ջեռոցի մեջ:
Տապակած բդիկ
Նախկինում բդիկը եփում էի սննդային տոպրակով կամ ուղղակի տապակի մեջ: Բայց հավատացեք այս տարբերակն ավելի հետաքրքիր է. բդիկները կախեք ցանցի վրա, իսկ տապակի մեջ կարտոֆիլ լցրեք: Նախքան պատրաստելը բդիկները մարինացրեք կամ էլ համեմունքներ քսեք:
Այսպես և բդիկն է առանձնահատուկ համեղ ստացվում, և կարտոֆիլը: