Այս ուտեստը պատրաստվում է ընդամենը 10 րոպեում, իսկ անհետանում սեղանից ավելի արագ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
1 ձու
100մլ կեֆիր կամ բնական յոգուրտ
կես թ.գ. սոդա
1 կապ կանաչ սոխ
50գ պինդ պանիր
աղ
200-250գ ալյուր
Պատրաստման եղանակ.
Մանր կտրատել սոխը, իսկ պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Կեֆիրին ավելացնել ձուն, սոդան, մի քիչ աղ և ալյուրը:
Այժմ խմորին ավելացնել սոխն ու պանիրը, խառնել:
Աշխատանքային մակերեսին ալյուր շաղ տալ, դնել խմորը և ձեռքերով կլոր ձևավորել: Բաժանել 8 հավասար մասերի:
Այժմ թավայի մեջ բավականաչափ ձեթ լցնել, տաքացնել և մեջը ուղարկել եռանկյունները: Սկզբում տապակել մի կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը, այնուհետև շուռ տալ:
Нет описания.
Խաչապուրիները մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ: