Վարկենապեu անհեsացավ uեղանից, անգամ չհաuցրեցի փորձել… Հավի մunվ շատ համեղ ուsեus

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հավի մսից պատրաստված այս ուտեստը ուղղակի հալվում է բերանում: Պատրաստվում է ձեռքի տակ եղած բաղադրիչներից ու շատ ժամանակ չի պահանջվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

թթվասեր՝ 100գ
ձու՝ 1 հատ
աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ
ալյուր՝ 2 ճ.գ.
կաթ՝ 5 ճ.գ.
հավի կամ հնդկահավի կրծքամիս՝ 600գ
ալյուր՝ թաթախելու համար
ձեթ
Պատրաստման եղանակ.

Սկսում ենք խմորը պատրաստելուց. խորը տարայի մեջ լցնել թթվասեր, ձու, համեմունքներ, հարել: Լցնել ալյուրը և խառնել, որ համասեռ զանգված ստացվի:

Մի քիչ կաթ լցնել և նորից խառնել:

Այժմ միսը կտրատել փոքր կտորների, յուրաքանչյուրի վրա աղ ու սև պղպեղ քսել:

Այժմ յուրաքանչյուր կտորը թաթախում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո՝ խմորի:

Տապակում ենք տաքացած ձեթի մեջ՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը:

Բարի ախորժակ:

Оцените статью