Ինչպե՞ս ազատվել միջատներից և մոծակներից.
Միջոց պատուհանների համար
Լայն բաց պատուհանները՝ միակ փրկություն են շոգ եղանակին, որտեղից էլ մտնում են մոծակները և միջատները։ Որպեսզի դա չպատահի, պարզապես պատրաստեք տնական այս վանող միջոցը։
Փոքր տարայի մեջ լցրեք 20 մլ կամֆորայի սպիրտ, որը կարելի է գնել ցանկացած դեղատնից։ Ավելացրեք 4 չորացած մեխակ և կտրատած դափնու տերև։
Ստացված խառնուրդը թողեք 48 ժամ թրմվի։ Դուք կստանաք սուր, բայց միևնույն ժամանակ հաճելի հոտով լուծույթ։ Լցրեք այն հեղուկացիր շշի մեջ և ցողեք պատուհանների այն հատվածներին, որտեղ ամրացված է մոծակների ցանցը: Դա արեք շատ ուշադիր: Լուծույթը ցողեք հենց ցանցի վրա։
Միջոց տան համար
Պատուհանները մեխակի թուրմով մշակելիս կարող եք նկատել փոքրիկ բացեր փայտի և մոծակների ցանցի միջև: Լավագույն էֆեկտի համար դրանք ծածկեք կպչուն ժապավենով: Այսպիսով, նույնիսկ ամենափոքր միջատը չի կարողանա տուն մտնել:
Միջոց մաշկի համար
Ագահ միջատներին վախեցնելու համար արժե պատրաստել ևս մեկ թուրմ, որը պետք է քսել անմիջապես մաշկին։ Փոքր ապակե տարայի մեջ լցրեք 100 մլ օղի և ավելացրեք 10 չոր մեխակ։ Մեկ շաբաթ թողեք մութ չոր տեղում։ Խառնուրդը թրմելուց հետո այն ձեռք կբերի գեղեցիկ գույն։
Լցրեք լուծույթը մաքուր հեղուկացիր շշի մեջ: Կիրառեք այն մարմնի բաց հատվածներին։ Դուք կարող եք դա անել ինչպես տանը, այնպես էլ բնության գրկում: Եթե պլանավորել եք խնջույք, ապա նման հրաշք միջոցով շիշը, անշուշտ, ավելորդ չի լինի։