Սառցախցիկը հալեցնելը դժվար է, բայց շատ անհրաժեշտ։
Ճիշտ է, դրանից հետո իմ սառցախցիկից սկսում է տհաճ հոտ գալ։ Խնդիրը վերացնելուն օգնեց սկեսուրս. Այս փորձառու տանտիրուհու հնարքներն ինձ միշտ հաճելիորեն զարմացնում են։
Այսօր կբացատրեմ, թե ինչու եմ զուգարանի թուղթ դնում սառցարանում, պարզ հնարք՝ կատարյալ թարմության համար:
Նոր, փափուկ և միշտ սպիտակ զուգարանի թուղթն այժմ սովորական բան է իմ սառցարանում և սառնարանում: Պարզվում է, որ զուգարանի թուղթը լավագույն միջոցն է սառնարանում թարմություն ու մաքրություն ստեղծելու համար, քանի որ թուղթը հիանալի կլանում է ցանկացած հոտ:
Ընդամենը մեկ նոր ռուլոնը իվիճակի է պաշտպանել թե՛ սառնարանը, թե՛ սառցախցիկը տհաճ հոտերից։
Միայն այստեղ կարևոր է լավ արտադրության թուղթ վերցնել՝ առանց բուրավետիչների, քանի որ սառնարանում այն պետք է համակցվի սննդի հետ։ Դա նաև հիանալի միջոց է սառնարանից ավելորդ խոնավությունը հեռացնելու համար:
Տեղադրեք թուղթը սառնարանի ցանկացած դարակում, և այն մի քանի օրից կկլանի ավելորդ խոնավությունը: 3-4 օր հետո կարող եք նկատել, թե ինչպես է թուղթը ամբողջովին թրջվել։ Չորացրեք այն և նորից դրեք սառնարանում։ Արժե թուղթը նորով փոխել ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ։
Բացի այդ, զուգարանի թուղթ օգտագործելով, հարմար է սրբել պատահաբար թափված կոմպոտը կամ որևէ այլ բան, քանի որ թուղթը, որը լավ կլանում է խոնավությունը, անմիջապես ձեռքի տակ կլինի: