Լnլիկով անչափ համեղ խորsիկ, nրը դարձել է մեր ընտանիfի ամենասիրելի ուsեusը․ Կկիսվեմ բաղադրաsnմunվ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այսօր ես ուզում եմ կիսվել լոլիկի բուրավետ և համեղ խորտիկի բաղադրատոմսով: Ամենադժվարը սպասելն է, մինչև խորտիկը մի փոքր համեմվի։

Երկու ժամը բավական կլինի, բայց որքան երկար թողնեք լոլիկները, այնքան ավելի համեղ են դառնակու։ Խորհուրդ եմ տալիս պատրաստել այն սեզոնին, երբ լոլիկը համեղ է, քաղցր և հյութալի։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

Լոլիկ — 500 գ
Բուսական յուղ (չզտված) — 3 ճ․գ․
Քացախ 9% — 2 թ․գ․
Սամիթ և ռեհան
Սխտոր — 4 պճեղ
Աղ — 1/2 թ․գ․
Շաքարավազ — 2 ճ․գ․

Պատրաստման եղանակը.

Առաջին հերթին լվացեքք լոլիկը և կտրատեք շերտերով և լրեք կափարիչով տարայի մեջ։

Այնուհետև սամիթը և կանաչ ռեհանը մանր կտրատեք և լցրեք առանձին ամանի մեջ։ Սխտորները ճզմեք կամ մանր կտրատեք։ Ավելացրեք աղ, շաքարավազ, սեղանի քացախի, բուսայուղ և խառնեք։ Լցրեք լոլիկի վրա և խառնեք։

Ծածկեք կափարիչով և թողեք, որ նախուտեստը մնա սառնարանում առնվազն երկու ժամ, իսկ հետո մատուցեք։ Բարի ախորժակ։

Rate article