Լnլիկով nւնիվերսալ unnւս՝ պիցցայի համար․ Շաs պարզ, բայց անչափ համեղ և հետաfրfիր բաղադրաsnմս

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Եթե ​​Դուք սիրում եք պիցցա և հաճախ եք պատրաստում այն, ապա հաստատ գիտեք, որ համեղ պիցցայի գաղտնիքը ոչ միայն խմորի և հավելումների, այլ նաև սոուսի մեջ է։

Այսօր Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում պիցցայի սոուսներից մեկի բաղադրատոմսը։

Այս սոուսի գրավչությունը ոչ միայն նրա համի և յուրահատուկ բույրի մեջ է, այլ նաև նրանում, որ այն միշտ ձեռքի տակ է և զգալիորեն խնայում է պիցցան պատրաստելու ժամանակը։ Սոուսը պարզապես կատարյալ է՝ թանձր, բուրավետ և շատ համեղ: Այն կարելի է օգտագործել ոչ միայն պիցցայի համար, այն հիանալի համադրվում է մակարոնեղենի, բրնձի, մսի և ձկան հետ։ Ավելի լավ է փորձեք և համոզվեք ինքներդ:

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

Լոլիկ — 3 կգ
Քաղցր պղպեղ — 300-400 գ
Կծու պղպեղ — ըստ ցանկության
Սոխ — 3-4 հատ
Աղ — 40-50 գ
Շաքարավազ — 100-130 գ
Ձիթապտղի յուղ — 100 մլ

Սև աղացած պղպեղ — 1/2 թեյի գդալ
Քաղցր պապրիկա — 1 ճաշի գդալ
Իտալական խոտաբույսեր — 2 ճաշի գդալ

Սխտոր 1 գլուխ (30-40 գ)
Խնձորի քացախ 6% — 50 մլ (9% — 25-30 մլ)
Սոուսի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։

Оцените статью