Ծանոթներիցս մեկը ժամանակին աշխատել է ճաշարանում: Ու հենց նրանից էլ իմացել եմ, թե ինչպես էին պատրատում կոտլետը:
Նրբությունն ու հյութեղությունը հաց ավելացնելու արդյունքն է: Այն ժամանակ մարդկանց կարգախոսն էր՝ խնայել ամեն հարցում: Հիմա դժվար թե որևէ մեկը մսին այդքան հաց ավելացնի, այն էլ սև:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
աղացած միս՝ 1կգ
սև հաց՝ 500-600գ
ջուր՝ 500մլ
սոխ՝ 2 գլուխ
սխտոր՝ 2-3 պճեղ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ.
Հացի չոր մասերը կտրել, դնել տապակին և չորացնել ջեռոցում: Մանրացնել, որ պաքսիմատ ստացվի:
Հացի փափուկ մասերին 200 մլ ջուր լցնել և թողնել, որ ուռչի:
Միսը, սոխը, սխտորը, թրջած փափկած հացը աղալ: Ավելացնել մնացած ջուրը, աղ ու պղպեղ, խառնել: Ստացված խճողակից կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ և դասավորել ձեթով պատված խորը տապակի մեջ:
Ուղարկել ջեռոցը մոտ կես ժամով, եփել 220 ջերմաստիճանի ներքո: Պատրաստ լինելու ժամանակը կախված է ջեռոցից:
Բարի ախորժակ