Ինչպես պատրաստել շատ համեղ դդմիկից կոտլետ՝ առանց ալյուր ավելացնելու:
Բաղադրատոմսը պարզ է, քիչ ժամանակ է պահանջվում: Ուտեստը համեղ է ինչպես տաք, այդպես էլ սառը վիճակում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
դդմիկ՝ 2 հատ
սխտոր՝ 2 պճեղ
կանաչի՝ փոքր կապ
ձու՝ 3 հատ
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
արագ պատրաստվող վարսակի փաթիլներ՝ 3ճ.գ.
ձեթ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակ.
Խորը ափսեի մեջ խառնել ձուն ու վարսակի փաթիլները, դնել մի կողմ:
Հեռացնել դդմիկի կեղևը:
Խոշոր քերիչով անցկացնել դդմիկները, քամել:
Քամած դդմիկին ավելացնել կանաչի, օրինակ՝ կանաչ սոխ և սամիթ, ճզմել սխտոր:
Վերջում ավելացնել վարսակով ձուն:
Համեմել աղով, պղպեղով: Հիմքը պատրաստ է:
Դդմիկից զանգվածը գդալ-գդալ լցնել տաքացրած ձեթի մեջ և տապակել միջին կրակի վրա՝ երկու կողմից:
Ցանկալի է մատուցել թվասերով և սխտորով սոուսի հետ: