Այս տունը կառուցվել է մոտավորապես 1680 թվականին: Տունը գտնվում է Անգլիայում:
Տասնամյակներ անց մի երիտասարդ ընանիք ձեռքբերեց այս տունը ու սկսեց այն վերականգնել, նորացնել:
Հիմնական վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, տանտերերը սկսեցին մտածել, թե ինչ ինտերիեր են ուզում: Արդյունքում ընտրեցին դիզայն, որը նրանք սիրով անվանում են հին գյուղական գլամուր:
Հնաոճ քոթեջներին հատկանշական փոքր պատուհանների և ցածր առաստաղների պատճառով տունը թվում էր մութ ու անհարմար:
Դա էր պատճառը, որ պատերը ներկելու համար ընտրել են սպիտակ ներկ: Պատուհանների սպիտակ շրջանակները ուժեղացնում են բնական լույսի արտացոլումը:
Ջահերը հաղորդում են նրբագեղություն, իսկ դեկորատիվ հայելիները՝ լրացուցիչ լուսավորություն:
Ճաշասենյակում ևս նուրբ գույներ են:
Հիմնական հյուրասենյակն ու ճաշասենյակը զբաղեցնում են այն հատվածը, որն ի սկզբանե կառուցված է եղել 340 տարի առաջ: Դրան հետագայում ավելացրել են շինություն, որտեղ գտնվում է մյուս խոհանոցն ու սանհանգույցը:
Մինչ նոր խոհանոց ավելացնելը, սնունդ պատրաստում էին հյուրասենյակում՝ բուխարու մոտ:
Սանհանգույցն ունի այսպիսի տեսք:
Բուխարու կողքի փոքր անկյունը դարձել է հանգստի վայր, որտեղ տեղադրված են բազկաթոռներ: Տեղ են գտել այստեղ նաև գրքերը: