Ինչպես ասում են դիետոլոգները, ձվի պատրաստման ոչ բոլոր տարբերակներն են համարվում օգտակար: Պարզվում է, սննդարար այս մթերքը կարող է վնաս հասցնել օրգանիզմին:
Ձուն դիետիկ մթերք է, որը կարելի է օգտագործել ամեն օր, և այն ոչ մի վնաս չի հասցնի առողջությանը: Սակայն այստեղ կա կարևոր մի փաստարկ:
Ըստ մի շարք հետազոտությունների՝ մարդու օրգանիզմի համար ամենաօգտակարը, հեշտ յուրացվողը խաշած ձուն է:
Նման տարբերակով պատրաստված մթերքի մեջ պահպանվում են բոլոր սննդանյութերը, բացի այդ խաշած ձուն նպաստում է մկանային զանգվածի ավելացմանը, նիհարելուն:
Իսկ ահա ամենավնասակարը՝ տապակած ձուն է: Այն ունի բարձր կալորիականություն, քանի որ պատրաստվում է կարագով կամ ձեթով: Բավականին ծանր է մարսողության համար, կարող է առաջացնել այրոց:
Տապակած ձուն հակացուցված է, եթե մարդու մոտ ախտորոշված է պանկրեատիտ, խոլեցիստիտ, լյարդի և աղեստամոքսային տրակտի հիվանդություններ:
Առհասարակ բոլորին հակաուցված է հում ձվի օգտագործումը, քանի որ դրա մեջ կարող են պարունակվել վնասակար միկրոօրգանիզմներ: