Թեպետ դափնետերևը հայտնի է որպես համեմունք, այն օգտակար է նաև սենյակային բույսերի համար, քանի որ նպաստում է դրանց առողջացմանը, խթանում աճը:
Դափնետերևի թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը
Վերցրեք 4 հատ դափնետերև, լցրեք 1լ տաք ջուր (մոտ 70 ջերմաստիճանի): Թրմեք փակ տարայի մեջ՝ 3-4 ժամ: Այդպես կպահպանվեն դափնետերևի եթերայուղերը: Սպասեք, որ այն սառի՝ հասնելով սենյակային ջերմաստիճանի:
Ստացված լուծույթով կարող եք ջրել բույսերը՝ արմատների մոտ, ցողել տերևները, սրբել դրանով թրջած բամբակե սկավառակով: Սակայն հաշվի առեք, որ տվյալ թուրմը խխորհուրդ է տրվում օգտագործել ամսական 1 անգամից ոչ ավել:
Ահա այսպիսի հասանելի ու պարզ միջոց, որն ապահովում է գերազանց արդյունք: