Համեղ ելակի մnւրաբա՝ 15 րոպեnւմ. Այu գաղsնիfի շնnրհիվ միշտ գերազանց է usացվում…

ԼՈՒՐԵՐ

Ելակի մուրաբա բոլորն են սիրում. ձմռան ցուրտ օրերին այն գեղեցկացնում է մեր սեղանը, համեղ դարձնում սովորական թեյը ու հիշեցնում ամռան մասին…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ելակ՝ 1կգ
շաքարավազ՝ 1կգ
ջուր՝ 2ճ.գ.

կիտրոնաթթու՝ 1/3թ.գ.
Պատրաստման եղանակ.

Մեծ կաթսայի մեջ լցնել ջուրը, որ հատապտուղները չայրվեն: Ավելացնել ելակը և եփել 5-8 րոպե՝ միջին կրակի վրա, պարբերաբար խառնելով: Այդ ընթացքում ելակը թեթևակի կփափկի և հյութ դուրս կտա:

Ավելացնել կիտրոնաթթու. դրա շնորհիվ մուրաբան չի շաքարակալում:

Երբ կիտրոնաթթուն լուծվի, ավելացնել շաքարավազը և լավ խառնել: Դրանից հետո հասցնել եռման աստիճանի և եփել ևս 5 րոպե՝ պարբերաբար հանելով փրփուրը:

Պատրաստի մուրաբան լցնել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ: Ամուր փակել և թողնել, որ սառեն սենյակային ջերմաստիճանի ներքո:

Լիարժեք սառելուց հետո բանկաները պահել սառնարանում:

Rate article