Համեղ թխվածfաբլիթ՝ ամենահաuարակ բաղադրիչներից

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Օրեր առաջ թխել էի այսպիսի համեղ ու ախորժելի թխվածքաբլիթ, և ուզում եմ բաղադրատոմսով կիսվել նաև ձեզ հետ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ալյուր՝ 350գ
շաքարավազ՝ 3ճ.գ.

մածուն՝ 150մլ
ձեթ՝ 70մլ
ձու՝ 1 հատ
փխրեցուցիչ՝ 1թ.գ.

վանիլի շաքար՝ 8գ
Թխում ենք 180 ջերմաստիճանի ներքո՝ 20-25 րոպե:

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն, ավելացնել շաքարավազը, վանիլի շաքարը: Խառնելուց հետո լցնել ձեթ և մածուն: Լավ խառնել: Կարևոր է, որ մածունը լինի սենյակային ջերմաստիճանի:

Աստիճանաբար լցնել փխրեցուցիչը, նաև մաղած ալյուրը:

Ալյուրն ամբողջությամբ մի լցրեք, ավելացրեք քիչ-քիչ:

Խառնելուց հետո սկսել հունցել ձեռքերով՝ մինչ փափուկ խմոր կստացվի:

Պատրաստի խմորը բաժանել երկու հավասար մասերի:

Յուրաքանչյուրը կտրատել ևս 8 մասի:

Խմորի կտորներին գնդիկի ձև տալ:

Մինչ աշխատում եք խմորի հետ, պատրաստի գնդիկները ծածկեք տոպրակով, որ չչորանան:

Յուրաքանչյուր գնդիկը թաթախել շաքարավազի մեջ՝ սպիտակ կամ շագանակագույն:

Տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, դանակով կտրվածքներ անել:

Ուղարկել ջեռոցը:

Բարի ախորժակ

Оцените статью