Չինական հնդկաձավար. ինչպեu sարբերել ու uխալմամբ չգնել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Չինական հնդկաձավարը քիչ է պարունակում օգտակար նյութեր, ավելի ճիշտ՝ դրանք առհասարակ չկան:

Հետևաբար մեր օրգանիզմը նման մթերքից ոչ մի օգուտ չի ստանա:

Չինական հնդկաձավարի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ պեստիցիդներ: Գուցե ասեք, որ պեստիցիդներ կան ցանկացած երկրի ցանկացած արտադրանքի մեջ, դրա համար էլ նշում ենք. Չինաստանում այն հատկապես ակտիվ են օգտագործում:

Քանի որ մթերքը պիտի երկար ճանապարհ անցնի, այն մշակում են պեստիցիդներով, որպեսզի չբորբոսնի:

Նայելով հնդկաձավարին, կարող եք հասկանալ, որ այն չինական է.

չինական հնդկաձավարն ունի ավելի մուգ երանգ, քանի որ այն երկու անգամ են բովում, մեկ անգամի փոխարեն;
չինական հնդկաձավարն ունի կլորավուն ձև;
խանութներում այն սովորականից էժան է վաճառվում;

նման մթերքը ավելի նման է երրորդ տեսակի մթերքի, որը պահանջում է մանրակրկիտ մաքրում և լվացում:
Ի դեպ, հաճախ փաթեթավորման վրա որպես արտադրող երկիր նշում են С, ինչը նշանակում է, որ մթերքը բերված է հենց Չինաստանից:

Սակայն բազմաթիվ ոչ բարեխիղճ արտադրողներ գնում են չինական հնդկաձավար, մաքրում ու վաճառում ավելի թանկ գնով:

Որակյալ հնդկաձավարը եփվում է մի քիչ ավելի երկար, մեծանում է չափերով և լավ ուռչում:

Оцените статью