Կան հատուկ հնարքներ, որոնք կարող եք կիրառել հենց ձեր տանը։ Դրանք շատ ժամանակ չեն խլի, անհրաժեշտ է միայն 30 վայրկյան, և դուք կկարողանաք հասկանալ, արդյո՞ք ունեք առողջական խնդիրներ թե ոչ։
Ահա թեստերը
Պետք է ամուր սեղմել եղունգի արմատները
Աջ ձեռքի բութ մատով և ցուցամատով սեղմել ձախ ձեռքի բութ մատի վերևի մասը՝ սեղմելով եղունգի արմատը։
Անհրաժեշտ է մատները պահել այդ դիրքում 3-5 վայրկյան։ Այնուհետև նույն գործողությունը կատարել ձախ ձեռքի բոլոր մատների հետ։
Մեխանիկական ճշման ավարտից հետո արյունը առավելագույնս 2 վայրկյանից պիտի վերադառնա իր տեղը։ Դա վկայում է այն մասին, որ օրգանիզմում արյան շրջանառության հետ կապված խնդիրներ չկան։
Ձեռքերի մատները սերտորեն կապված են ներքին օրգանների հետ, և եթե առաջարկված թեստը ցավոտ լինի, հավանաբար, մի բան այն չէ։ Դա կարող է վկայել թոքերի, աղիների, սրտի հետ կապված առողջական խնդիրների մասին։
Պետք է ամուր սեղմել բռունցքը
Անցկացնելով հետևյալ թեստը՝ սեղմեք ձեռքի ափը, պահեք բռունցքը 30 վայրկյան, այնուհետև թուլացրեք։
Դուք կտեսնեք, որ ձեռքի ափը սպիտակել է։
Տվյալ գործողության հետևանքով արյունատար անոթները ճնշման ազդեցության տակ սեղմվում են՝ թույլ չտալով, որ ձեռքերի ափերի մեջ արյուն հոսի։
Եթե բռունցքը բացելուց հետո արյունը նորից լցվում է, դա վկայում է անոթների անթերի աշխատանքի մասին, և դուք առողջ եք։
Իսկ եթե անհրաժեշտ եղավ որոշ ժամանակ, որպեսզի ափը նորից կարմրի, դա կարող է վկայել աթերոսկլերոզի մասին։
Ինչ է կարևոր իմանալ․ առաջարկված թեստերը այլընտրանքային միջոցներ են, որոնք հարմար են որպես միայն վերահսկման միջոց։ Որևէ խնդիրների դեպքում անհապաղ դիմեք մասնագետ բժիշկի։