Նախ պետք է զուգարանը մաքրեք դրսից։
Դրա համար հարմար է տնական մաքրող այս միջոցը: 1 բաժակ ջուրը խառնեք 0,5 բաժակ քացախի հետ և ավելացրեք մեկ թեյի գդալ սպասք լվացող միջոց։ Ստացված լուծույթը լցրեք հեղուկացիր շշի մեջ, ցողեք զուգարանի վրա և թողեք 15 րոպե։ Նշված ժամանակից հետո սրբեք զուգարանի արտաքին մասը։
Դրա համար կարող եք օգտագործել թղթե սրբիչներ: Այսպիսով, զուգարանը մաքրությունից կփայլի։ Սակայն սա դեռ ամենը չէ, քանի որ այժմ մենք կանցնենք մեր մաքրման հիմնական մասին։
Զուգարանի մաքրում ներսից
Զուգարանի ներսի տհաճ աղտոտվածությունից և հոտերից ազատվելու համար կօգնի Ձեզ այս հրաշք միջոցը։
Դուք կարող եք այն ինքներդ պատրաստել։ Դա անելու համար հեղուկացիր շշի մեջ լցրեք 9% սեղանի քացախ և ցողեք զուգարանի ներսի բոլոր հատցածներին։ Դրանից հետո վերցրեք խոզանակ և դրանով լավ մաքրեք: Քաշեք ջուրը՝ մնացած աղտոտվածության աստիճանը գնահատելու համար:
Այնուհետև զուգարանի անցքից հեռացրեք ամբողջ ջուրը և դրա մեջ լցրեք այնքան քացախ, որքան ջրի մակարդակն էր։
Փակեք կափարիչը և թողեք զուգարանն այս վիճակում 5-6 ժամով կամ ամբողջ գիշեր։ Այս ժամանակից հետո խոզանակով մաքրեք մնացած կեղտը և մաքրեք ջրով: Ամբողջ նստվածքը հեշտությամբ կմաքրվի: Զուգարանը կդառնա մաքուր, փայլուն և կոկիկ։