Չինացի բժիշկները պնդում են, որ եթե մենք չունենք ալիքների և արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, ուրեմն մեր լավ ինքնազգացողությունն ապահովված է։
Ձեռքերի վրա կա 6 ալիք․
բութ մաթ՝ թոքերի ալիքն է;
ցուցամատ՝ հաստ աղիք;
միջնամատ՝ պերիկարդի ալիք;
մատնեմատ՝ եռակի տաքացուցիչ;
ճկույթ՝ սրտի ալիք;
ձեռքի ափի արտաքին կողմը՝ մեջքն է։
Պարզ միջոց՝ սրտի և ողերի հետ կապված խնդիրների ժամանակ ինքնօգնություն ցուցաբերելու համար․
ձեռքերը ձգեք առաջ;
պատկերացրեք, որ յուրաքանչյուր ձեռքի մեջ մի բաժակ ջուր կա;
ձեռքերի դիրքը նույնը թողնելով՝ երկու դաստակները պտտեք դեպի ներս;
կատարեք վարժությունը 150 անգամ և հետևեք ձեր զգացողություններին;
կատարեք վարժությունը ևս 150 անգամ՝ սակայն այս անգամ դաստակները դեպի դուրս պտելով։
Սա պետք է անել ամեն օր։ Դուք շատ շուտ կնկատեք դրական փոփոխություններ պարանոցի հատվածում, և ուսերիի ցավը կդադարի։
Եթե ձեզ մոտ չի ստացվում պտտել դաստակները, նշանակում է, որ ունեք սրտի կամ մարսողության հետ կապված խնդիրներ։
Եթե երկար նստելուց հետո զգում եք, որ մեջքը թմրել է, ապա ձեռքի ափերի արտաքին կողմերով ծափ տվեք։ Քանի որ ձեռքերի այդ հատվածը կապված է անմիջապես մեջքի հետ, թեթևացում շատ արագ կզգաք։
Ոտքերի վրա նույնպես կան մերիդիաններ․
3՝ ոտքի արտաքին և 3՝ ներքին կողմի վրա;
ոտքի արտաքին կողմի կողային գիծը՝ լեղապարկի ալիքն է;
դիմացի հատվածը՝ ստամոքսն է;
հետևի հատվածը՝ միզապարկն է։
Մերիդիանները՝ ոտքի ներքին կողմի վրա․
ներսի մասը՝ լյարդն է;
դիմային հատվածին մոտ՝ փայծաղ;
հետևի հատվածի շուրջ մասը՝ երիկամները։
Որպիսի լավացնեք ոտքերի մեջ արյան շրջանառությունը, նստեք՝ մի քիչ բարձրացնելով ոտքերը և միաժամանակ երկու ոտքերի թաթերը պտտեք սկզբում 150 անգամ դեպի ձախ, հետո էլ 150 անգամ դեպի աջ։
Ցանկալի է կատարել երկու վարժությունները առավոտյան, երբ դեռ նոր եք արթնացել։