Ամանորը ուրախ ընտանեկան տոն է, այդ գիշեր ընտանիքի անդամները հավաքվում են սեղանի շուրջ և միասին ճանապարհում են հին տարին և դիմավորում Նորը։
Ամանորի տոներից մի քանի օր առաջ որդին զանգահարեց և խնդրեց Գալինային, որ Ամանորի գիշերը միասին լինեն՝ իրենց տանը։ Գալինան շատ ուրախացավ, նա մпռացել էր վերջին անգամ, երբ էր ուրախ նշել Ամանորը։ Ամուսնու մ ш հից հետո նա միշտ միшյնակ էր լինում։
Գալինան պատրաստեց որդու սիրած ուտեստները, դասավորեց տոպրակների մեջ։ Ամանորին հաշված ժամեր էին մնացել: Գալինան տաքսի կանչեց։ Պայուսակները շատ ծшնր էին, ուստի խնդրեց վարորդին օգնել իրեն: Ճանապարհին խցшնում էր և հանկարծ հեռախոսը զանգեց։ Գալինան վերցրեց և ուրախ ուզում էր ասել, որ շուտով տեղ կհասնի, բայց չհասցրեց․ Որդին ասաց․
— Կներես մայրիկ, մենք որոշել ենք Նոր տարին ռեստորանում դիմավորել, մոռացել էի քեզ զանգել։ Դե մենք ուշանում ենք, ուրախ դիմավորիր, մինչև կհանդիպենք։
Գալինան քիչ մնաց լш ց լիներ։ Խնդրեց իրեն հետ տանել։ Երբ հասան մուտքի մոտ, նա վարորդին ասաց․
— Այս տոպրակները տարեք տվեք անօթևաններին, և արցո ւնքները սրբելով բարձրացավ աստիճաններով․․․ Ուղիղ կեսգիշերին նրա դուռը թակեցին, տաքսու վարորդն իր ընտանիքով նրա տուն էր եկել։