Եթե Դnւf միuը uառեցնում եf, ամպայման կարդացեf սա. Այս uխալը շաsեր են թnւյլ տալիս

ԼՈՒՐԵՐ

Աղացած մսից ուտեստներ պատրաստում են գրեթե բոլոր ընտանիքներում: Շատ հաճախ տնտեսուհիները սառեցնում են աղացած միսը: Բայց այս հարցում պետք է զգույշ լինել, որովհետև մսի սառեցման կանոնները խախտելու դեպքում վտանգվում է այն օգտագործողների առողջությունը:

Նախ, երբեք մի գնեք արդեն պատրաստի աղացած միս, որը դրված է ցուցափեղկում, գնեք միայն այն դեպքում, երբ աղում են ձեր աչքերի առջև: Ընտրեք ձեզ դուր եկած կտորը և եթե չեք ցանկանում տանը աղալ, խնդրեք, թող դա անեն խանութում:

Եթե դուք սառեցրել եք օրինակ 1 կգ աղացած միս, և հալեցնելուց հետո օգտագործում եք ասենք ընդամենը 500 գր, մնացած մասը կարող եք լցնել աղբամանը, որովհետև չօգտագործված մասում ի հայտ են գալիս միկրոբներ:

Կրկնակի սառեցումը դրանք չի վերացնում, բացի այդ այդ մսից պատրաստված ուտեստը համեղ չի ստացվի:

Գնված միսը բաժանել մասերի, տեղավորել սառեցման համար նախատեսված փաթեթներում: Այնպես լցրեք, որ փաթեթի մեջ օդ չմնա:

Փաթեթի վրա նշեք ամսաթիվը, դա հարմար է, քանի որ կիմանաք, թե որ փաթեթը պետք է առաջինը օգտագործել:

Оцените статью