Ամբnղջ թnշակով դեղեր է գնել․․․խանnւթում կլnր գաթա տեսավ, ձեռfը մեկնեց, nր վերցնի, բայց 50 դրամ թանկ էր

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տիկին Արմինեն ծանր շունչ քաշեց և մոտեցավ սառնարանին։

Բացելով հին ու սևացած սառնարանի դռնակը, տեսավ նույն դատարկ դարակները, միայն 1 հավկիթ կար․․․

45 տարի նա աշխատել է դպրոցում, հետո անցել թոշակի։ Սակայն հ իվանդություններն ուտում են թոշակի մեծ մասը, և տիկին Արմինեն ստիպված է լինում գրեթե ամբողջ թոշակը թողնել դ եղատներում։ Հիմա էլ նույնն է․ մի քանի օր առաջ է դ եղերը գնել և մնացել առանց սնունդի և գումարի։

Գրպանում կոպեկներ կային։ Կինը որոշեց գնալ խանութ, մի հաց գնել։

Նա վստահ էր, որ կդիմանա ևս մի քանի օր, մինչ թոշակը ստանալը, չէ որ նա ավելի վատ օրեր էլ է ունեցել։ Տիկին Արմինեն մտավ խանութ, ձեռքը մեկնեց, որ վերցնի հացը, հետո կլոր գաթա վերցրեց, բայց աչքերը կկոցեց և տեսավ, որ գինը փոխվել է։ Նա այնքան վրդովվեց, այնքան տխրեց․․․

Ընդամենը 50 դրամ էր պակասում, բայց ինչ արած։

Երբ փոքր հացը բռնած դուրս եկավ, հենվեց պատին ու սկսեց դառը արտասվել։ Ինչու՞ է կյանքն այսքան անարդար։ ՈՒ այդ պահին ինչ-որ մեկը դիպչեց նրա արմունկին։ Տիկին Արմինեն պտտվեց ու տեսավ գեղեցկադեմ երիտասարդ աղջկա։

—Ընկեր Արմինե, ձեզ շատ եմ սիրում։ Իմ լավագույն ուսուցչուհին եք եղել։ Ձեզ երբեք չեմ մոռանա։ Աղջիկը նրա ձեռքի մեջ մի մեծ տոպրակով սննդամթերք դրեց ու արագ գնաց։ Արմինեն էլ ավելի ուժեղ արտասվեց, բայց այս անգամ դրանք ուրիշ արցունքներ էին․․․

Оцените статью