Որպեսզի կոթերը արագ արմատ տան, իսկ սերմերն էլ սկսեն աճել, կիրառեք փորձված ու ինչը կարևոր է՝ բնական այս լուծույթը, որը խթանում է արմատների առաջացում: Փորձեք ու կիսվեք արդյունքով:
Արմատավորման բնական խթանիչ՝ ցանկացած տեսակի կոթերի ու սերմերի համար
Պարունակում է միկրո ու մակրոտարրեր, վիտամիններ, հանքանյութեր, նաև հականեխիչ բաղադրիչները: Պարտադիր օգտագործեք բնական որակյալ մեղր:
Սերմերի համար
Որպեսզի սերմերը արմատավորվեն, նախքան ցանելը թրջեք մեղրային լուծույթի մեջ: 1թ.գ. մեղրը խառնեք 1 բաժակ գոլ ջրի հետ, մեջը լցրեք սերմերը: 1-2 ժամից սերմերը ցանեք: Հիանալի բիոխթանիչ է ցանկացած տեսակի սերմերի համար:
Կոթերի համար
1 ճ.գ. մեղր լուծեք 3լ ջրի մեջ:
Ցանկացած տեսակի կոթ դրեք մեջը 3-4 օրով: Դրանից հետո կարող եք տեղափոխել հողի մեջ:
Եթե խոսքը գնում է սենյակային բույսերի մասին, ապա կոթերը կարող եք թողնել մեղրային լուծույթի մեջ ընդամենը 7 ժամով:
Այնուհետև տեղափոխեք մաքուր ջրի մեջ ու սպասեք արմատների ի հայտ գալուն: