Երկnւ աղջիկ ունենf. ամnւսինս աuում ա՝ եթե իմ համար sղա չnւնեցար, կգնամ nւրիշից կունենամ. sեսեf ինչ եմ արել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես ու ամուսինս սիրով ենք ամուսնացել, բայց տարիների ընթացքում շատ բան փոխվել է: Ամուսինս տարվեց գործերով, ես էլ տնային ու կենցաղային հոգսերով ու մեր կյանքի որակը փոխվեց:

Հետո ծնվեցին երեխաները: Ամուսինս շատ ընկճվեց, որ աղջիկ երեխաներ ունեցանք, քանի որ ինքն անսահման շատ ուզում էր տղա ունենալ: Բայց դե ինչ արած, ստացվեց այդպես:

Հիմա աղջիկներս բավականին մեծ են ու ես էլ չեմ պատրաստվում երեխա ունենալ, քանի որ առողջական խնդիրներ ունեմ ու ինձ հակացուցված է կրկին երեխա ունենալը:

Բայց ամուսինս չի հաշտվում այդ իրողության հետ ու պահանջում է, որ ես իր համար տղա երեխա ունենամ, հակառակ դեպքում, ինչպես ինքն է ասում, կգնա ու ուրիշ կնոջից տղա կունենա:

Առաջին անգամ, երբ լսեցի այդ խոսքերը, կարծես եռման ջուրը լցվեց գլխիս, ընկճվեցի ու լացեցի: Բայց երբ երկրորդ անգամ ասաց, ես նրան պատասխանեցի հետևյալ կերպ.

— Գնա, դուռը բաց ա, գնա ուր ուզում ես, ումից ուզում ես տղուդ ունեցի: Ես չեմ պատրաստվում ինձ ու իմ առողջությունը վտանգելով քո կապրիզները հանդուրժեմ, ինչ ա թե դու չգնաս:

Եթե ես ու քո աղջիկներն այնքան արժեք չունենք քո համար, որ դու պիտի մի չծնված երեխայի համար թողնես ու գնա, ուրեմն ճանապարհը գիտես, դռան տեղն էլ, դուրս արի ու գնա: Սրանից հետո ինձ չսպառնաս ու ու պահանջներ չներկայացնես

Оцените статью