Ձվnվ դիմակ 3-ը 1-ում՝ ձգnւմ, հարթեցnւմ, մաfրում. մեկ անգամից հեsn արդեն արդյունfը շլացուցիչ է

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Դեմքի մաշկի խնամքը հնարավոր չէ առանց դիմակների օգնության:

Ձուն համարվում է շատ դիմակների հիմքը, քանի որ այն հիանալի ազդեցություն է գործում մաշկի վրա, պահպանում է մաշկի երիտասարդությունն ու առողջությունը: Սպիտակուցը ձգում է մաշկը և մաքրում է: Դեղնուցի մեջ պարունակվում է շատ լեցիտին,

որն ապահովում է մաշկի հարթեցումն ու խորը սնուցումը: A, D, B վիտամիննեըը հոգ են տանում մաշկի երիտասարդության համար: Ձվով դիմակները կարող են կիրառել տարբեր տարիքի կանայք:

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է` 1 ձու Թղթե անձեռոցիկներ Վրձին Պատռաքաղ 2 տարա Պատրաստման եղանակը Ձվի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել տարբեր տարաների մեջ: Սպիտակուցը թեթև հարել պատառաքաղի օգնությամբ:

Մաքուր դեմքին վրձնիկի օգնությամբ քսել սպիտակուցը, թղթե անձեռոցիկից դիմակ պատրաստել՝ անցք անելով աչքերի համար և կպցնել դեմքին:

Վրայից քսել ևս մեկ շերտ սպիտակուց: Սպիտակուցը պետք չէ քսել հաստ շերտով, որպեսզի այն լավ չորանա: Սպասել 20-30 րոպե, անձեռոցիկը վերածվում է հաստ կեղևի:

Մատներով բռնել անձեռոցիկի ներքևի հատվածից և հստակ շարժումներով հանել դեպի վեր ուղղությամբ: Կարող են տհաճ զգացողություններ լինել, բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում:

Այնուհետև դեղնուցը լավ հարել, ավելացնել մի քանի կաթիլ բուսայուղ և առատորեն քսել դեմքին: Թողնել 10 րոպե և լվանալ: Նուրբ ու թավշյա մաշկը հաճելիորեն կզարմացնի:

Оцените статью