Երբ որևէ մի բան ենք տապակում, յուղը թռնում է այս ու այն կողմ, ու եթե պատշաճ կերպով չմաքրենք, ժամանակի հետ գոյանում է յուղի շերտ: Հատկապես շուտ է կեղտոտվում գազօջախը, որի վրա կան խնդրահարույց հատվածներ:
Կա մի հնարք, որը կօգնի հաղթահարել տվյալ խնդիրը, ընդ որում շատ հեշտ ու արագ:
Պարզապես ցողեք կեղտոտ հատվածները Ազելիտով, երկու րոպե անց սրբեք անձեռոցիկով լվացեք գոլ ջրով: Ահա այսքանը…
Այս պրոցեդուրայից հետո գազօջախը ու շուրջը ամեն ինչ կփայլի մաքրությունից:
Այս հասանելի նյութը լվանում է ամեն ինչ. գազօջախ, ջեռոց, կահույքի մակերես…
Փորձեք ու համոզվեք, որ շատ գործեր հնարավոր է կատարել առանց մեծ ջանքերի ու հասնել լավ արդյունքի: