Ինչպես հաuկանալ, nր ընկերդ իրականnւմ նախանձ է… Այu նշանները կմաsնեն նրան

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Որքան էլ որ մանրակրկիտ մոտենաք շրջապատը ձևավորելու հարցին, կգտնվեն մարդիկ, ովքեր իրականում նախանձում են ձեզ:

Տվյալ էմոցիան հատկանշական է բազմաթիվ մարդկանց, սակայն նախանձը մարդուն պետք է առաջ շարժվելու համար: Ադեկվատ նախանձն ազդում է ինքնապահպանման զգացողության վրա: Բոլորս էլ երբևէ նախանձել ենք, սակայն քրոնիկ նախանձի զգացումը հանգեցնում է ինքնաքայքայման:

Կան նշաններ, որոնք թույլ կտան բացահայտել նախանձ ընկերոջը

друзья-завистники

նրանք չեն ընդունում, որ դուք ունեք արժանիքներ, ձեռքբերումներ: Հատկապես եթե դա կարևոր է ձեզ համար: Նախանձկոտ մարդիկ փորձում են ամեն կերպ խուսափել ձեր դրական հատկություններն ու հաջողությունները ընդունելուց: Նրանք ափսոսում են հաճոյախոսություններ անել, իսկ երբեմն էլ անտեսում են իրավիճակը;

երբեմն նախանաձկոտ մարդիկ ոչ թե անտեսում են ձեզ, այլ ցուցաբերում են չափազանց մեծ քննադատություն՝ ձեր ձեռքբերումները նվաստացնելու համար: Նրանք կարող են անընդհատ մատնանշել ձեր սխալներին, ասելով՝ թե ավելի լավ է հարազատն ասի, քան օտարը;

ձեզ նախանձող ընկերները փորձում են առաջինը հայտնել վատ նորությունները: Իբրև թե կարեկցելով՝ նրանք սնվում են ձեր տխրությամբ: Հաճախ նրանք դժվար պահին ձեր կողքին են, սակայն հաջողության գագաթնակետին անհետանում են;
ձեզ նախանձողները համարում են, որ դուք նրանց թողնում եք ձեր ստվերի տակ:

Այդ իսկ պատճառով նրանք հաճախ թաքցնում են ձեզանից միջոցառումները, որպեսզի դուք չգնաք: Հրաժարվելով ձեր ընկերակցությունից՝ նրանք իրենց ավելի ինքնավստահ են զգում;

նախանձողներին նկարագրող գլխավոր հատկությունը՝ բամբասելու հանդեպ սերն է;
նախանձկոտ մարդիկ ձեր հաջողությունը համարում են երջանիկ պատահականություն;

ձեզ նախանձողների գործողությունները ուղղված են նրան, որ ձեր շփումը վերածեն մրցակցության: Ում երեխան առաջինը սովորեց կարդալ, ով ավելի արագ կատարեք աշխատանքը: Նման հարաբերությունները թունավոր են, շատ ուժ են խլում:

Оцените статью