Շատ տնային տնտեսուհիներ փնտրում են կաթը երկար ժամանակ թարմ պահելու եղանակներ, քանի որ այն շատ արագ է թթվում:
Թեպետ եռացնելն ու ստերիլիզացումը արդյունավետ միջոցներ են, կարող եք կիրառել նաև լրացուցիչ հնարքներ:
Ինչպես կանխարգելել կաթի թթվելը
Նախքան եռացնելը կաթին շատ քիչ շաքարավազ ավելացրեք: Բացի դրանից կան ավելի արդյունավետ միջոցներ:
Աղ. եռացնելու ժամանակ կաթին մի քիչ աղ լցրեք, դա նույնպես կօգնի կաթը թարմ պահել:
Սոդա. կաթը եռացնելիս մի պտղունձ սոդա ավելացրեք. դա կօգնի պահպանել կաթի ստրուկտուրան ու կանխարգելել կտրվելը:
Աղի աստիճանաբար ավելացում. անմիջապես շիշը բացելուց հետո աղ ավելացնելով՝ կկանխարգելեք կաթի շուտ թվելը:
Անանուխի տերևներ. միևնույն արդյունքի կհասնեք՝ կաթի մեջ անանուխի տերև գցելով:
Հետևելով այս պարզ խորհուրդներին՝ կերկարացնեք կաթի պահպանման ժամկետը և կպահպանեք դրա թարմությունը: