Գաղտնիք չէ, որ հագուստն արտահայտում է մեր ոճի զգացումը: Սակայն հոգեբանները վստահ են, որ ընտրած կոշիկը ավելի լավ կարող է նկարագրել ձեր բնավորությունը:
Նայեք նկարին ու ընտրեք այն կոշիկը, որն ամենից շատ է ձեզ դուր գալիս: Դա կբացահայտի ձեր բնավորության գլխավոր կողմը:
Կոշիկ 1
Ձեր գլխավոր առանձնահատկությունը՝ պարզությունն է: Սև կոշիկը վկայում է այն մասին, որ չեք սիրում թագ կրել: Դուք հեշտությամբ եք շփվում մարդկանց հետ, լեզու եք գտնում բոլորի հետ: Նախընտրում եք հանգիստ զրույցներ մտերիմների հետ, այլ ոչ թե աղմկոտ հավաքույթներ:
Կոշիկ 2
Ձեր բնավորության գլխավոր կողմը ավանտյուրիզմն է, պաշտում եք արկածներ: Վարդագույն թեթև կոշիկները արտահայտում են ձեր ոչ անհնազանդ լինելու հատկությունը: Դուք անում եք միայն այն, ինչը ճիշտ եք համարում: Միշտ էներգիայով լի եք:
Կոշիկ 3
Կանացի դետալով ամառային կոշիկները այն բանի ցուցանիշն են, որ չկա անհնար որևէ մի բան: Եթե ձեր առաջ տեսնում եք նպատակ, ձեզ հնարավոր չէ կանգնեցնել: Ձեզ համար կարևոր է ցանկալիին հասնել՝ չնայած խոչընդոտներին, որոնք ի հայտ են գալիս ճանապարհին: Դուք միշտ ստանում եք այն, ինչ ուզում եք, քանի որ ջանք չեք խնայում:
Կոշիկ 4
Բնությունն օժտել է ձեզ ունիկալ տաղանդով: Ցանկացած իրավիճակում կարողանում եք տեսնել լավը: Ձեզ հնարավոր չէ վախեցնել դժվարություններով, քանի որ գիտեք, որ դրանց պարտադիր կհաջորդեն վերելքներ: Քիթը կախել՝ միանշանակ ձեր մասին չէ:
Կոշիկ 5
Ձեր այս ընտրությունը վկայում է այն մասին, որ դուք սրամիտ եք: Դուք այն մարդն եք, ով կարող է բարձրացնել անգամ ամենատխուր ու լուրջ մարդու տրամադրությունը: Ձեր ուղեղում անդադար ծնվում են հումորներ, որոնցից մարդիկ ծիծաղից ուշաթափվում են: