Վերցնnւմ եմ 3լ բանկա ու պաsրաusում ամենահամեղ ընթրիfը՝ աանց սպաuf կեղsnsելու

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ապակե բանկայի մեջ պատրաստված հավը ամենահամեղ բանն է, որ երբևէ փորձել եմ:

Այս բաղադրատոմսը թույլ է տալիս պատրաստել անհամեմատ համեղ ու ախորժելի ուտեստ, ու ամենակարևորը՝ շատ ժամանակ ու ջանքեր չեն պահանջվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

հավի ազդր՝ 1.3կգ
աղ՝ 3թ.գ.
սև պղպեղ՝ 1թ.գ.

հավի համեմունք՝ 1թ.գ.
ապխտած կարմիր պղպեղ՝ 1թ.գ.
սխտոր՝ 7 պճեղ
սոխ՝ 200գ
կարտոֆիլ՝ 700գ

Հավի կտորները լվանալ սառը ջրով, կտրել ավելորդ կաշին ու յուղը: Համեմել աղով ու պղպեղներով:

Մանրացնել սխտորն ու ավելացնել մսին: Լավ խառնել:

Ոչ շատ խոշոր կտրատել բանջարեղենը՝ սոխը, կարտոֆիլը, գազարը:

Բանկայի մեջ դնել հավի շերտ, հետո մի քիչ գազար ու սոխ:

Լցնել ամբողջ կարտոֆիլը, հակառակ հերթականությամբ կրկնել շերտերը այնպես, որ վերջին շերտը հավ լինի:

Բանկայի մեջ ազատ տեղ թողեք, որ հյութը չթափվի:

Բանկան փակել փայլաթղթով, վրան մի քանի անցք անել:

Բանկան դնել ջեռոցը ու եփել 1.5 ժամ՝ 180 ջերմաստիճանի ներքո:

Կարևոր է բանկան դնել ու հանել ՍԱՌԸ ջեռոցից, որպեսզի չճաքի: Նաև 180-ից ավել ջերմաստիճան մի դրեք:

Բարի ախորժակ:

Оцените статью