Գտեք մի մարդու, ով չի սիրում թարմ անուշաբույր հաց, արտաքին կողմից խրթխրթան, իսկ ներսը՝ փափուկ ու նուրբ…
Սպիտակ, սև՝ հացի ցանկացած տեսակ հիասքանչ է, եթե այն ճիշտ է պատրաստված:
Սակայն մարդիկ հաճախ սխալ են պահում հացը, ինչի պատճառով այն շուտ է հնանում: Ոչ մի դեպքում հացը մի դրեք սառնարանը. 1 գիշերում թարմ հացը կարող է օգտագործման համար անպիտան դառնալ:
Ինչպես է դա տեղի ունենում
Հացը մեծ մասմաբ բաղկացած է ալյուրից, իսկ ալյուրը՝ կրախմալից: Կրախմալը բուսական սննդի ստանդարտ բաղադրիչ է: Չոր կրախմալն ունի բյուրեղիկի ձև, ինչպես աղն ու շաքարավազը, ինչը դարձնում է այն «ոչ համեղ»:
Սակայն տաք ջրի հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ կրախմալը փոփոխում է ստրուկտուրան՝ դառնալով թելիկների նման: Այդ տեսքով կրախմալը յուրացվում է օրգանիզմի կողմից, բացի այդ նման տեսքով կրախմալը ունի չեզոք համ:
Ժամանակի ընթացքում կրախմալը նորից ստանում է բյուրեղիկների տեսք, ինչն էլ ազդում է սնունդի համի վրա: Այն նեխած համ է ստանում: Սա կոչվում է ռետրոգրադացիա:
Սառնարանն արագացնում է ռետրոգրադացիան:
Հացի պիտանելիության ժամկետը երկարացնելու համար խորհուրդ է տրվում պահել այն փակ հացամանի, չոր տոպրակի կամ էլ փակ կոնտեյների մեջ՝ սենյակային ջերմաստիճանի ներքո: Եթե պլանավորում եք հացը պահել շատ երկար ժամանակ, ուրեմն ուղարկեք այն սառցարանը: Իսկ օգտագործելուց առաջ տաքացրեք ջեռոցի մեջ: