Ինչպես անել, nր sանը փոշի չհավաfվի. հյnւրանոցի աշխաsակցուհու խnրհուրդները

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հավանաբար ձեզ ևս ծանոթ է վիճակը, երբ ամենուր մաքրում եք, իսկ մի քանի ժամ անց հայտնաբերում, որ բոլոր հորիզոնական մակերեսներին և օդի մեջ փոշի է:

Հատկապես նկատելի է լինում ցերեկվա ժամերին: Ու ի՞նչ անել այս դեպքում: Նորից մաքրե՞լ:

Հնարքներից մեկը փոշու դեմ հատուկ միջոցների օգտագործումն է, սակայն դրանք բավականին թանկ արժեն:

Անցյալ տարի հանգստանալու էինք գնացել ու կանգ էինք առել հյուրանոցում: Ակամա ուշադրություն դարձրեցի, որ երրորդ օրը նույնիսկ ոչ մի մակերեսին փոշի չկա: Երբ աշխատակցուհին եկավ, խնդրեցի խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է հասնել նման արդյունքի:

Ահա մի քանի հնարք, որ ես ինքս կիրառում եմ արդեն երկար ժամանակ.

մուտքի դռան մոտ պարտադիր փոքր գորգ գցեք, քանի որ դրսից փոշի ենք բերում;

պարբերաբար մաքրեք ներքնակները, բարձերն ու ծածկոցները: Նախընտրություն տվեք բամբակե կամ սատինից սպիտակեղենին. այսինքն ընտրեք փոշի չկլանող գործվածք;
պարբերաբար մաքրեք գորգերը, փափուկ կահույքը և վարագույրերը;

մաքրեք վերևից ներքև ու պարտադիր այդ ընթացքում բաց թողեք պատուհանները;
հատակները մաքրելիս օգտագործեք լվացող միջոցներ. որքան քիչ փոշի, այդքան հեշտ է շնչելը:

Եվ ահա ամենակարևորը. 3 լ ջրին ավելացրեք 1ճ.գ. գլիցերին և 1ճ.գ. աղ: Դրանով մաքրեք մակերեսներն ու հատակը: Արդյունքը գերազանց է, և տանը անընդհատ մաքրության զգացում է լինում:

Оцените статью