Այս թխվածքաբլիթն իսկական գտածո է: Օգտագործվող կիտրոնի հաշվին խմորը ստանում է անկրկնելի բույր և համ: Խոհանոցը հագենում է յուրահատուկ տրամադրությամբ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
1 ձու
1 կիտրոն
100մլ ձեթ
5ճ.գ. շաքարավազ
1 բաժակ ալյուր
1թ.գ. փխրեցուցիչ
շաքարի փոշի
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն՝ շաքարավազ ավելացնելով:
Ավելացնել առանց հոտի ձեթ:
Լցնել կիտրոնի հյութ. ցանկալի է քամել կիտրոնները:
Ավելացնել կիտրոնի քերած կեղև, լավ խառնել: Մաղել ալյուրը, հետը խառնել փխրեցուցիչը ու ավելացնել խմորին:
Սկզբում խառնել, իսկ հետո ձեռքերով հունցել՝ մինչ կստացվի ձիգ, ոչ կպչուն գնդիկ:
Խմորը բաժանել փոքր կտորների, գնդիկներ ձևավորել, թաթախել ալյուրի մեջ:
Դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Թխել 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում, թխել 20 րոպե՝ մինչ թեթևակի ոսկեգույն դառնալը: Շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ: