Մեզանից յուրաքանչյուրը գոնե 1 անգամ մաքրել է ձուկ: Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ այնքան էլ հեշտ ու հաճելի գործ չէ:
Բացի այդ, կան ձկան տեսակներ, որոնք մաքրելիս անգամ կարող եք վնասել ձեռքերը: Այս գործը հնարավոր է հեշտացնել մի պարզ լայֆհաքի օգնությամբ:
Դրա համար պետք է օգտագործել ամենասովորական քերիչը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա մանր փշերով կողմը:
Քերիչի այս հատվածը նախատեսված է ՁՈՒԿ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ասենք ավելին, քերիչի այս կողմով կարող եք մաքրել ցանկացած տեսակի ձուկ:
Անհրաժեշտ է ձուկը դնել ուղիղ մակերեսի վրա, բռնել գլխի հատվածից և պոչից դեպի գլուխ մաքրել քերիչով: Ոչ մի բարդ բան: Բոլորը գոհ են ու առանց տրավմաների:
Լրացուցիչ խորամանկություն
Որպեսզի ձուկ մաքրելն ավելի հարմար լինի, իսկ թեփիկները չտարածվեն ամբողջ խոհանոցում, նախքան մաքրելուն անցնելը ձկան վրա մի քիչ եռման ջուր լցրեք, և հետո անմիջապես գցեք սառը ջրի մեջ: