Բույսերի տերևները ծառայում են որպես ինդիկատոր՝ ցույց տալով, որ բույսերի հետ մի բան այն չէ: Վարունգի դեպքում տերևների վիճակի վրա կարող են ազդել մի շարք գործոններ:
Չորանալու բնական պրոցես
Ամենատարածված ու բնական պատճառը այն է, որ եկել է չորանալու ժամանակը: Բույսը այդ կերպ ազատվում է հին կանաչներից, որը էլ ոչ մի օգուտ չի տալիս:
Այս դեպքում տերևները դեղնում են ու չորանում առանց բծերի: Կարող եք դրանք անվտանգ հեռացնել՝ չանհանգստանալով բույսի համար:
Արևային այրվածքներ
Եթե վարունգն աճում է բաց գրունտի վրա կամ էլ առանց պաշտպանության պատշգամբում, տուժում է արևի ճառագայթներից: Դա հանգեցնում է տերևների չորանալուն ու դեղնելուն: Կարևոր է ապահովել արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանություն:
Չափից ավել ջրում
Սառը եղանակին չափից ավել ջրելը կհանգեցնի արմատների մոտ հեղուկի գոյացման, դա էլ կդառնա բույսի փտելու պատճառ:
Սննդանյութերի ոչ բավարար քանակ
Հաճախ վարունգի տերևների դեղնումը կախված է սննդանյութերի պակասից:
Հիվանդություններ և վնասարար միջատներ
Սա ևս տերևների դեղնելու և չորանալու ամենատարածված պատճառներից մեկն է: Եթե նկատել եք, որ առկա է վարակ, անհապաղ միջոցներ ձեռնարկեք: Օրինակ, Ֆիտոսպորինը համարվում է հիվանդությունների դեմ պայքարում լավագույն միջոցներից մեկը: