Կնոջ խնամված տեսքը միշտ չէ, որ կախված է գումարի առկայությունից: Այնուամենայնիվ կան որոշակի տարրեր, որոնք ակամա կարող են մատնել կնոջ՝ ինքն իր վրա գումար խնայելու ձգտումը:
Ահա 5 հիմնական ասպեկտ, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Չափից շատ ոսկե զարդեր
Մեզանից շատերը նկատած կլինեն ոսկե զարդերով ծանրաբեռնված կանանց: Սակայն կարևոր է հիշել, որ էլեգանտությունը ոչ թե քանակի, այլ ճաշակի մասին է:
Անորակ բիժուտերիա
Ընդհանուր տեսքը աքսեսուարներով հագեցնելը պահանջում է ճաշակ և դետալներ ընտրելու ունակություն: Կարևոր է, որ մատճելի զարդերը արժանի տեսք ունենան, համապատասխանեն կնոջ տարիքին և ոճին:
Ոչ բավարար խնամված մազեր
Անկախ հանգամանքներից՝ կեղտոտ մազերը փչացնում են կնոջ տեսքը, և նրա մասին տպավորությունը:
Հայտնի բրենդների անորակ կրկնօրինակ
Հայտնի բրենդների ճչան լոգոները էականորեն փչացնում են ընդհանուր տեսքը: Ավելի լավ է ընտրել հասարակ հագուստ՝ առանց որևէ գրվածքների:
Ոչ տեղին դիմահարդարում
Վառ ու ոչ կոկիկ դիմահարդարումը կարող է կնոջ դեմ չար խաղ խաղալ: Կարևոր է սովորել ընտրել դիմահարդարում՝ տեսքին, տարիքին ու առիթին համապատասխան:
Թեպետ այս կետերից ոչ մեկը առանձին վերցրած կրիտիկական չէ, սակայն միանգամից մի քանիսը զգալիորեն կփչացնեն կնոջ տեսքը: