Ցանկացած լվացքի փոշի, անգամ ամենաէժանը, կօգնի հեռացնել զուգարանակոնքի կեղտոտվածությունը, ժանգը:
Այս հնարքի մասին գիտեն քչերը:
Ահա թե ինչ է պետք անել
Սկզբում քաշում ենք ջուրը, որ սանտեխնիկան խոնավ լինի:
Լցնում ենք լվացքի փոշին՝ այն բոլոր կողմերում հավասարաչափ բաշխելով: Խոնավ պատերին փոշին լավ է կպչում: Թողնում ենք կես ժամ, որ փոշին հասցնի ազդել: Սպիտակեցնող բյուրեղիկները կանեն իրենց գործը:
Կես ժամից լավ մաքրում ենք խոզանակով՝ հատկապես ուշադրություն դարձնելով դեղնած հատվածներին:
Արդեն առաջին մաքրումից հետո սանտեխնիկան ավելի սպիտակ ու փայլուն է դառնում:
Եթե դեռ մնում են ժանգի հետքեր, լվացքի փոշի լցրեք ու թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան վերացած կլինեն անգամ ամենահին հետքերը:
Պրոֆիլակտիկայի համար շաբաթական մի քանի անգամ կիրառեք վերը նշված հնարքը: