Նusանյարդի բորբnfում. Ի՞նչ անել, եթե ցավերը չեն մեղմանում

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Իշիասը նստանյարդի երկայնքով մշտական ցավի վիճակ է, երբ նստանյարդը ձգվում է մեջքի ստորին հատվածից՝ գոտկային շրջանից հետույքի աջ ու ձախ կեսերով և յուրաքանչյուր ազդրով ներքև՝ հասնելով մինչև ոտնաթաթեր:

Իշիասն առավել հաճախ առաջանում է, երբ միջողնային սկավառակի ճողվածքը կամ ողնի գերաճը ճնշում է նյարդի մի մասի վրա: Սա առաջացնում է բորբոքում, ցավ և հաճախ տուժած ոտքում՝ որոշակի թմրածություն:

Թեև իշիասի հետ կապված ցավը կարող է ծանր լինել, դեպքերի մեծ մասը բուժվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Մարդիկ, ովքեր ունեն ծանր իշիաս և ոտքերի լուրջ թուլություն կամ աղիների կամ միզապարկի գործունեության խանգարումներ, կարող են վիրահատության կարիք ունենալ:

Իշիասի բնորոշ նշանը գոտկային շրջանի ցավն է, որ ճառագայթվում է հետույքով ու ոտքի հետին շրջանով դեպի ներքև:

Այս դեպքում հնարավոր է անհարմարավետություն զգալ նյարդի ուղղությամբ գրեթե ամենուրեք, սակայն ավելի հավանական է, գանգատները վերաբերվեն գոտկատեղից դեպի հետույք և ազդրերի մակերևույթով դեպի սրունքի շրջաններ:

Ցավը կարող է լինել ամենատարբեր բնույթի՝ սկսած թույլ ծակծկոցներից մինչև սուր, այրող զգացողություն կամ անտանելի ուժգության մկանացավ: Երբեմն կարող է ի հայտ գալ ցնցման կամ էլեկտրահարության զգացողություն: Ցավը կարող է սաստկանալ հազալիս, փռշտալիս, զուգարանից օգտվելիս կամ երկարատև նստած վիճակից հետո: Իշիասին բնորոշ են նաև մարմնի միայն մի կողմին վերաբերող գանգատները:

Որոշ մարդիկ կարող են զգալ ախտահարված ոտքում կամ ոտնաթաթում թմրածություն, ծակծկոցներ կամ մկանային թուլություն: Այլ դեպքերում կարող է մի ոտքի որևէ շրջանի ցավը զուգակցվել մյուս շրջանի թմրածության զգացողությամբ:

Թույլ իշիասը սովորաբար ժամանակի ընթացքում ինքնուրույն անհետանում է: Տեղեկացրեք բժշկին, եթե մեկ շաբաթվա ընթացքում սովորական միջոցներով ցավերը չեն մեղմանում, ուժեղ են կամ աստիճանաբար ուժեղանում են:

Դիմել անհետաձգելի բուժօգնության, եթե՝

ունեք հանկարծակի ցավ գոտկային կամ ոտքի շրջանում, որոնք ուղեկցվում են ոտքերի թմրածությամբ կամ մկանային թուլությամբ,

ցավերը սկսվել են ակնհայտ վնասվածքից հետո, օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահար,

ունեք միզապարկի կամ աղիների գործունեության վերահսկման խնդիրներ:

Оцените статью