Պանիր պատրաստելը մեր ընտանիքում վերջին ամիսներին ավանդույթ է դարձել:
Կար ժամանակ, երբ փորձում էի տարբեր բաղադրատոմսեր, սակայն արդեն երկարատև ժամանակ է, ինչ միայն այս տեսակն եմ պատրաստում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
3լ կաթ
4 ձու
400գ թթվասեր՝ 20% և ավել յուղայնությամբ
1թ.գ. աղ
Պատրաստման եղանակ.
Կաթը լցնել մաքուր բանկայի մեջ:
Առանձին հարել 4 ձուն՝ ավելացնելով աղն ու թթվասերը, ինչից հետո ստացված զանգվածը ավելացնել կաթին՝ անդադար խառնելով:
Կաթսայի մեջ մի քանի շերտով ծալված սրբիչ փռել, դնել կաթնային զանգվածով բանկան, կաթսայի մեջ ջուր լցնել այնքան, որ լինի բանկայի կեսից մի քիչ բարձր:
Ջուրը հասցնել եռման աստիճանի, եռացնել միջին կրակի վրա՝ 26-28 րոպե, ինչից հետո քամել մառլյայով: Որպեսզի հարմար լինի քամելը, կարող եք մառյաով ծածկել քամիչը:
Քամած զանգվածը փաթաթել և դնել ծանրության տակ: Առավոտյան կստացվի համեղ պինդ պանիր:
Домашний сыр из молока. Как приготовить сыр из молока с пепсином в домашних условиях
Բարի ախորժակ: