Դափնու տերևները հրաշքներ են գործում բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարում։ Այս տերևներն օգտագործվում են բուժիչ յուղի պատրաստման համար։
Դափնու տերևի յուղն օգնում է հանգստացնել և ամրապնդել նյարդային համակարգը և իմունիտետը, օգնում է մաքրել աղիքները բնական ճանապարհով և խթանում է քրտինքը, ինչը նշանակում է տոքսինների հեռացում քրտինքի միջից։
Դափնու յուղն օգնում է հոդացավերի և երակների վարիկոզի դեպքում, բարելավվում է մտավոր աշխատանքը և մի շարք այլ խնդիրներ։
Պատրաստման եղանակը․
Դեղորայքային յուղ պատրաստելու համար անհրաժեշտ է 30 գրամ դափնու տերև և 250 մլ. բուսական յուղ, օրինակ՝ ձիթապտղի։
Դափնու տերևը լցրեք ապակյա տարայի մեջ և ավելացրեք այնքան բուսական յուղ, որ տերևներն ամբողջությամբ ծածկվեն։ Թրմեք 2 շաբաթ, մութ տեղում։ Պարբերաբար տարան պետք է թափահարեք, և այս ժամանակը լրանալուց հետո յուղը քամեք և լցրեք մեկ այլ տարայի մեջ։ Պահեք զով տեղում։
Յուղի օգտագործման եղանակը․
Յուղով գոլորշիով տաքացնելով կարող եք բուժել հոդերի ցավը, միգրենի նոպաները:
Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում նման յուղը հիանալի կերպով փոխարինում է ասպիրինին և նվազեցնում սննդի հակումը, թուլացնում քաղցը:
Օգնում է հաղթահարել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները և նորմալացնում է երիկամների և լյարդի գործունեությունը։
Խնդրահարույց մաշկի դեպքում այն կարելի է օգտագործել որպես լոսյոն՝ ծակոտիները նեղացնելու համար, պզուկների դեմ պայքարում։