Ամուսինս մամայիս ու պապայիս մոտ ապտակեց ինձ. Ահա թե ինչ եղավ հետո 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ամուսինս մամայիս ու պապայիս մոտ ապտակեց ինձ. Ահա թե ինչ եղավ հետո

Ամուսնուս հետ արդեն երեք տարի է, ինչ ամուսնացել էինք: Մեկ տղա ունեինք 1 տարեկան: Մի օր էլ երեկոյան ծնողներս էին եկել ինձ ու երեխային տեսնելու, նստեցինք, խոսեցինք, մինչև որ ամուսինս կգար:

Երկու ժամ հետո ամուսինս փրփրած ու բարկացած եկավ. գործի վայրում ինչ որ խնդիրներ էին առաջացել: Իմ ու ծնողներիս հետ էլ էր կոպիտ խոսում լարվածությունից, ես էլ ասեցի, որ մոռանա իր հոգսերն ու խնդիրները, արդեն տանն ա ու մեր հետ էլ նորմալ խոսա:
Էս բառերից հետո էլ ավելի ոգևորվեց, պտտվեց ու ասեց, թե դու ոնց ես, որ ինձ ասես, թե ես ոնց խոսամ: Էտ ամենը քիչ էր, մի հատ էլ ապտակեց:

Արցունքները գնացին աչքերիցս իսկ ծնողներս շվարել, մնացել էին: Պապաս հետ հրեց ամուսնուս, ձեռքիցս քաշեց ու էրեխու հետ տարան ինձ իրենց տուն: Պապաս նույնիսկ առաջարկեց, որ եթե ուզեմ, հետ վերադառնամ տուն, բայց խոսացի ամուսնուս հետ ու

խոստացավ, որ նման բան էլ չի կրկնվի:
Վերադարձա տուն, հիմա միասին ենք ապրում, բայց չգիտեմ, թե հետո ամեն բան ոնց կդասավորվի: Ասել եմ, որ եթե մի անգամ էլ կրկնվեց, ընդմիշտ հեռանալու եմ:

Оцените статью