Ինչ անել, որ ալոեն ծաղկի․ Փnրձված hնարք

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Իմ խոհանոցի պատուհանագոգին արդեն մի քանի տարի դրված է կավե ծաղկամանով ալոէ։ Կոլեգաս էր նվիրել մեր տունը գնելու առթիվ։

Այս ընթացքում ծաղիկը զգալիորեն մեծացել է՝ չնայած իմ պահանջարկներին։ Այսինքն պարբերաբար պոկում եմ ներքևի տերևները՝ դեմքի դիմակ պատրաստելու համար։ Բայց երբեք մտքովս չի անցել, որ այն կարող է ծաղկել։

Ու վերջերս ծաղկասերների խմբում կարդացի սենյակային բույսերի խնամքի մասին։ Ինձ այնտեղ ասացին, որ ալոէն կարող է ծաղկել։

Վայրի պայմաններում այն կարող է աճել ու մեծանալ, իսկ ծաղիկներից կարող եք փնջեր պատրաստել։ Միայն թե պետք է ծաղկման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել։

Ուր դնել ալոէն, որ այն ծաղկի

Որպեսզի բույսը ծաղկի, այն պիտի օրական 12-16 ժամ գտմվի արևի լույսի ներքո։ Չէ որ հենց այդքան ծաղիկը գտնվում արևի տակ իր հայրենիքում՝ Մոզամբիկում։

Սակայն ծաղիկը լույսին պետք է աստիճանաբար սովորեցնել։ Հակառակ դեպքում ծաղիկն ուղղակի կչորանա։Սկզբում այն դրեք արևի ներքո՝ 1 ժամով։ Ընթացքում ավելացրեք ժամանակը։ Լավ կլինի, եթե պրոցեդուրան սկսեք գարնան կեսին։

Որ ջերմաստիճանն է թույլատրելի ալոէի համար

Որպեսզի ալոէն ծաղկի, փորձեք պահպանել բնականին մոտ ջերմաստիճան։ Օրինակ, ձմռանը այն չպիտի գերազանցի 14 աստիճանը, իսկ ամռանը՝ 21-29։

Ընդ որում, ծաղիկը պետք է ջրել ձմռանը ամսական 2 անգամ, իսկ ամռանը՝ ամեն շաբաթ։

Նյութը պատրաստեց

Оцените статью