Դադարեf գnրծել այu 4 hիմար fայլերը, որպեuզի չfայլեf դեպի աղքաsություն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տնտեսումը շատ կանանց դժբախտացնում է: Չէ որ հաճախ ուզում եք ինչ-որ փոփոխություններ անել. նոր հագուստ գնել կամ տունը վերանորոգել, թարմացնել կահույքը, գեղեցկության սրահ այցելել:

Ամեն ինչ օրեցօր ավելի ու ավելի է հոգնեցնում և հասցնում վերջակետի…

Ահա 4 սխալ, որոնք կփոխեն ձեր կարծիքը՝ աղքատության հասնելու վերաբերյալ:

Մենթալիտետ

Դպրոցական տարիներին հաճախ էինք խաղում ընկերուհուս տանը, թռչկոտում նրանց բազմոցին: Մեզ ուրախացնում էին բազմոցից լսվող ձայները ու ճռճռոցը: Տարիներ անց այդ նույն բազմոցն իր տեղում է:

Օրեր առաջ ընկերուհուս տանն էի, ու մտովի հաշվարկեցի, թե որքան գումար է անհրաժեշտ բազմոցը ու ինտերյերի մյուս ժամկետանց իրերը փոխարինելու համար: Այնքան էի ուզում, որ ամենուր մաքրություն լինի:

Ու մտքովս մի բան անցավ. աղքատության կողքին միշտ կեղտ կա: Կեղտը՝ մենթալիտետ է: Եթե կեղտն ու աղքատությունը հարևաններ են, աղքատությունն էլ յուրօրինակ մենթալիտետ է:

Քաղքենիություն

Երբեք չեմ մոռանա ուսուցչիս խոսքերը.

—Քաղքենիություն է հին կիսակոտրված ափսեից ուտելը, մինչդեռ նոր սպասքեղենը պահել եք դարակի մեջ: Սա շատերի մոտ է համարվում նորմա: Գումար ենք հետ գցում սև օրվա համար, իսկ սպասքեղենը՝ սպիտակ:

Այդպես էլ կյանքը վերածվում է սև օրերի շարանի: Սպասելով ապագային՝ մոռանում ենք ներկայի մասին: Ու այդ ժամանակ հասկացա. մեր մտածելակերպն ուղղակիորեն անդրադառնում է մեր ապրուսի ու մենթալիտետի վրա:

Մոխրոտիկի կոմպլեքս

Ես մի կնոջ եմ ճանաչում, ով ամբողջ կյանքում գումար է խնայել, որ ամառանոց գնի: Նրա երկու դուստրերը կիսաքաղցած էին մնում, կրում էին ցնցոտիներ, որոնցով ամաչում էին բակում խաղալ:

Եթե հագուստի թևերը կարճանում էին, դրանք ուղղակի կտրում էին ու բլուզին երկրորդ կյանք հաղորդում:

Երբ մայրն ի վերջո գնեց ամառանոցը, երկու աղջիկներն էլ կտրականապես հրաժարվեցին այնտեղ ոտք դնել, առավել ևս՝ ինչ-որ աշխատանքներ կատարել:

Նրանք նեղացած էին մորից, որ իրենց չի սովորեցրել կին լինել: Երկուսն էլ սովոր էին աղքատությանը այն աստիճանի, որ նույնիսկ նորմալ գումար վաստակելով՝ չէին կարողանում իրենք իրենց հաճույքի համար ծախսել այն:

Ծրագրավորում

Այն երեխաները, ովքեր մեծանում են հին վերանորոգումով, կեղտոտ պատերով ու կոտրված կահույքով տան մեջ, անգիտակցաբար սովորում են լինել աղքատ ու անհաջողակ:

Կա վարկած, որ աղքատությունը մոտիվացնում է ավելի շատ գումար վաստակել, սակայն նման դեպքերը եզակի են:

Оцените статью