Sղnւu մաhից շաs չանցած «կարns» հարuu nւզnւմա ամnւuնանա nւրիշի հեs․ Թnղ երեխnւն sա մեզ, ինfն ինչ ղալաթ nւզումա անի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Երկու տարի առաջ մահացավ երիտասարդ տղաս ավտովթարից։ Ամուսնացած էր կինը հղի էր։

Հիմա աղջիկը 1 տարեկան է, մեկ-մեկ տեսնվում ենք՝ հարսս առանձին է ապրում։

Մենք շատ պատահական իմանում ենք, որ հարսիս կյանքում կա տղամարդ ու ում հետ ուզում է կյանքը կապի, այսինքն ամուսնանա։

Մենք շոկի մեջ ենք տենց ոնց կլինի ախր: Ընդամենը անցել է 2 տարի։

Մենք բազմիցս հարսիս հասկացրել ենք, որ չենք ընդունի տենց բան, չի կարա լինի մեկ ուրիշ տղամարդ էդ երեխուն հայրություն անի։

Չենք կարում հարմարվենք ոչ ես ոչ էլ աղջիկս, էլ չեմ ասում ամուսինս լսել անգամ չի ուզում դրա մասին ։

Ոնց ենք անելու ինչ ենք անելու չգիտենք՝ ինչ խորհուրդ կտաք մենք սխալ ենք՞։ Չէ, սխալ չենք հիմա շատ շուտ է ու բացի էդ չենք ուզում երեխան հանկարծ մեկ ուրիշին հայր ասի:

Ամաչում էլ ենք կողքից ով ինչ ասես կասի ու կմտածի։

Հարսս չի մտածում, որ մեր անունն գետնով կտա։ Ախր մենք ոնց թույլ տանք, որ մեր թոռն ուրիշին տենա որպես հայր, սրտներս ճաքում է էդ մտքից։

Оцените статью