Գnյnւթյnւն nւնի դեպրեuիայի 3 գլխավnր նշան. Ուշադիր եղեք, արդյn՞ք չկան դրանք Ձեզ մns

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Փորձագետները նշել են աշխարհում ամենատարածված հոգեբանական խնդրի՝ դեպրեսիայի հիմնական նշանները: Դրանք ընդամենը երեքն են, սակայն դրանց վրա պետք է որքան հնարավոր է շուտ ուշադրություն դարձնել:

Ահա դրանք․

1. Սուր անպատճառ տագնապ

Եթե մարդը արթնանում է առավոտյան ժամը հինգին և նրա սիրտը շատ արագ է բաբախում, բերանը չորացել է, պրոբլեմներ ունի կղանքի հետ կապված և դրա հետ մեկտեղ սուր անպատճառ տագնապ է ապրում՝ դա դեպրեսիայի առաջին նշանն է:

2. Տրամադրության անկումներ

Տրամադրության ռիթմիկ անկումները, երբ մարդն արթնանում է դժգոհ, իսկ երեկոյան սկսում է ավելի լավ զգալ՝ ևս մեկ բնորոշ նշան է: Այդպիսի փոփոխականությունը հատկապես նկատվում է գարնանն ու աշնանը:

3. Հաճույք ստանալու անկարողություն

Ամենագլխավոր նշանը՝ հաճույք ստանալու ունակության նվազում կամ կորուստ, նաև դրան հասնելու ձգտման բացակայություն: Ընդ որում նկատվում է ուրախության և կյանքի մոտիվացիայի բացակայություն:

Դեռահասների մոտ հատկանշական է նաև բնորոշ պարփակվածությունը և նախկին հետաքրքրությունների կտրուկ անհետացումը:

Բացի դրանից, փորձագետները նշում են, որ երեխաների մոտ դեպրեսիան ի հայտ է գալիս վարքագծային և սոմատիկ դիմակներով՝ երեխան կարող է հանկարծակի դառնալ կամակոր կամ լռակյաց, նաև բողոքել մարմնի տարբեր հատվածների ցավերից:

Շարունակությունն այստեղ

Оцените статью